«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիայի հիմնական նպատակն է դյուրացնել միջազգային երթեւեկությունը եւ բարձրացնել անվտանգության մակարդակը. Կոնվենցիայուվ սահմանվում է ճանապարհային նշանների, գծանշումների միասնական համակարգը, միասնական պահանջները:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, կոնվենցիային միանալով Հայաստանը պարտավորվում է ընդունել կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանների համակարգը եւ ներդնել այն հնարավորինս կարճ ժամկետում: Հայաստանը պարտավորվում է նաեւ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 4 տարի հետո փոխարինել ճանապարհային նշանները, որոնք կիրառվում են ոչ այն իմաստով, ինչպես սահմանում է կոնվենցիան:

Նաեւ միջոցներ պետք է ձեռնարկել արգելելու համար այնպիսի ցուցատախնակների, ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթեւեկության մասնակիցների ուշադրությունը:

Կոնվենցիայի կողմ է հանդիսանում 65 պետություն: Սրանով, ըստ էության, անցում է կարատվում խորհրդային նշանների համակարգից ավելի արդիական, միջազգային ընդունված համակարգի:

Նշենք, որ «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիայի նպատակն է ճանապարհային երթեւեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի, նրանց իրավունքների եւ օրինական շահերի, հասարակության եւ պետության շահերի պահպանումը:

Կոնվենցիային Ադրբեջանը  միացել է վերապահումով՝ նշելով, որ հնարավոր չէ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում իրականացնել կոնվենցիայի պահանջների իրականացումը:

Հայաստանն էլ առարկություն է ներկայացրել, որ Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը, եւ որ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:

Ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը դեմ էր, «Ծառուկյան» դաշինքն ազատ քվեարկեց

Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունները