Եվրասիական տնտեսական միութան եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կստորագրվի 2018 թվականին: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին, փոխանցում է Vesti-ն: 

«ԵՏՄ-ի հետ շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում: Իրանական կողմից Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն է բանակցություններ վարում, նրանք գոհ են: Ես մեծ հույս ունեմ, որ 2018 թվականին մենք կտեսնենք այդ համաձայնագրի ստորագրումը»,- ասել է նա: