SpaceX ընկերությանը չի հաջողվել երեքշաբթի իրականացնել գերծանր Falcon Heavy հրթիռի կենտրոնական հատվածի առաջին աստիճանի վայրէջքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ձեռներեցի խոսքով՝ Falcon Heavy-ի արձակումը գործնականում անթերի է անցել՝ միայն այս տարրի բացառությամբ: «Կենտրոնական հատվածը, ակնհայտորեն, վայրէջք չի կատարել պլատֆորմի վրա »,- Իլոն Մասկի խոսքն է մեջբերել բարձր տեխնոլոգիաների մասին նորությունների պորտալ Engadget-ը:

«Մենք սրա հետ կապված ստուգում ենք անցկացնում»,- հավելել է նա:

Falcon Heavy-ն ստեղծվել է Falcon 9 հրթիռակրի հիման վրա եւ փաստացի 3 հրթիռից է բաղկացած՝ կենտրոնական հատվածին կողքերից ամրացված են 2 արագացուցիչ: SpaceX-ի աշխատակիցները հույս ունեին Երկիր վերադարձնել հրթիռակրի բոլոր 3 առաջին աստիճանները: Falcon Heavy-ի կողմնային հատվածների համար մեկնարկից կարճ ժամանակ անց Կանավերալ հրվանդանում վայրէջք են իրականացրել կրկնակի օգտագործման համար, իսկ կենտրոնական հատվածի առաջին աստիճանը պետք է վարէջք կատարեր Ֆլորիդայի ափից 300 մղոն հեռավորությամբ Ատլանտյան օվկիանոսում գտնվող պլատֆորմի վրա:

Մասկը հստակեցրել է, որ ամենայն հավանականությամբ, հրթիռի նշված տարրի մեջ վառելիքն է սպառվել, որը նախատեսված էր նրա իջնելը նվազեցնելու համար: Սրա հետ կապված այն, հավանաբար, ընկել է պլատֆորմից ոչ հեռու, ուժգին հարվածել է ջրին եւ ջարդվել: Ըստ որում, ձեռներեցի խոսքով, պլատֆորմը վնասված էր, դրանց բացի կոտրվել էր խցիկը, որը պետք է նկարահաներ աստիճանի վայրէջքը:

Արձակումն ընդհանրապես հաջող է կատարվել: Հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանի 39А հրապարակից, որտեղից իրականացվել են «Ապոլլոն» ծրագրով Լուսին արձակումները: Որպես օգտակար բեռ այն տիեզերք է հասցրել Մասկի հավաքածուից Tesla Roadster վառ կարմիր ավտոմեքենան: Մեքենայի ղեկին տիեզերական սկաֆանդրով մանեկեն էր: