Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիայից՝ Ստեֆան Վիսկոնտիին, Ռուսաստանից՝ Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից՝ Էնդրյու Շեֆերին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

trend.az-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտությաան կարգավորման հարցով բանակցությունների վիճակն ու հեռանկարները :

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին համանախագահները կժամանեն Երեւան: Փետրվարի 10-ին միջնորդները կայցելեն Ստեփանակերտ: