Սխալ է վերլուծել անտառահատման դինամիկան: Փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նպատակահարմար չէ կոնկրետ ժամանակահատվածներում անտառահատման դինամիկայի համեմատությունը:

«Քանի որ նախկինում հրապարակված կոնկրետ ժամանակահատվածի, ասենք՝ 5 տարի առաջ ինչ-որ եռամսյակի համար պաշտոնական տվյալները հետագայում կարող են իրական ցուցանիշներից տարբերվել, եւ թվերը անհամադրելի կդառնան»,- պարզաբանեց բնապահպանության փոխնախարարը: