Թեղուտի հանքավայրի խնդիրը ՀՀ բնապահպանության նախարարությունում դեռ քննարկման փուլում է: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տեղում պետք է տեսչական ստուգումներ անցկացվեն: Սակայն բնապահպանության փոխնախարարը տեղյակ չէ՝ ստուգումները սկսվել են, թե ոչ. «Ամեն դեպքում «Թեղուտ» ընկերությունն իր գործունեության մեջ հաշվետու էր եւ ժամանակին զեկուցել է հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման արդյունքների մասին»:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը շատ արագ լցվում է եւ սկսում արտահոսել: «Թեղուտ» ՓԲԸ-ն երկու ամսով դադարեցրել է աշխատանքները: