Լեզվի կոմիտեի գործունեության վերաբերյալ օրինագծի ներկայացման որոշումը ձգձգվում է: Այս մասին փետրվարի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով՝ այդ հարցով նախարարությունից ստացվել էր դրական եզրակացություն: Միաժամանակ, պաշտոնյան նշել է, որ այդ նախագծի ընդունման դեպքում իրենց կազմակերպությունը կամ կվերակազմավորվի Պետական կոմիտեի, կամ կստեղծվի սովորական Կոմիտե: Նա նաեւ ընդգծել է, որ վերջին վեց-յոթ ամիսների ընթացքւմ Երեւանում եւ շրջաններում անցկացվել են ցուցանակների եւ գրությունների բազմաթիվ մոնիտորինգներ պետության կոմից լեզվի պահանջներին չհամապատասխանելու դեպքերի հայտնաբերման համար:

Այսպես, լեզվի տեսչության պետը նշել է, որ խանութի անվանումը կարող է համապատասխանել ցանկացած բրենդի անվանը, սակայն ցուցանակը պետք է լինի հայերեն:

«Մենք օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք: Կյանքն առաջ է գնում: Օրենսդրական բացերի մասին քննարկումներ են եղել, սակայն դրանք էլ են առաջ շարժվել, քանի որ այս ամենը կապված էր ընդհանուր տեսչության ոլորտում բարեփոխումների տրամաբանության հետ»,-նշել է Երիցյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ այն բանից հետո, երբ իրենց կազմակերպությունը կդառնա կոմիտե, իրենց անմիջական պարտականություններում եւ գործառույթնրում արմատական փոփոխություններ տեղի կունենան: Երիցյանի խոսքով՝ կհայտնվի 5-ամյա ծրագիր, որով կկարգավորվի Կոմիտեի քաղաքականությունը, որը թույլ կտա ավելի արդյունավետ լուծել հայոց լեզվի հետ կապված խնդիրները: