ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 482.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.37 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 595.70 դրամ (նվազել է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.38 դրամ (նվազել է 3.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.44 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.5 դրամ, ոսկի՝ 20,665.49 դրամ, պլատին՝ 15,418.54 դրամ։

Փետրվարի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: