2018 թվականի վերջին Ռուսաստանի բանկը կմշակի Եվրասիական տնտեսական միության միասնական վճարային տիրույթի ձեւավորման շուրջ առաջարկ: Այս մասին նշված է Կենտրոնական բանկի «Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունները 2018-2020 թթ.», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խոսելով ԵՏՄ շրջանակներում միասնական վճարային տիրույթի  մասին՝ մենք ենթադրում ենք, որ այն բոլոր ԵՏՄ երկրների համար հնարավոր կլինի զարգացնել  ռեեստրների տեխնոլոգիաների կամ նոր տեխնոլոգիաների հիմքի վրա:Միաժամանակ, մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ամեն երկիր այդ որոշումներն օգտագործելիս, հստակորեն կհասկանա՝ ինչ ձեւով է աշխատում եւ բոլորի համար թափանցիկ կլինի»,- լրագրողներին հայտնել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան:

Փաստաթղթում նշված է, որ կարգավորիչի ստեղծման պլանները ներառում է անդամ երկրների համար ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգ եւ քարտային գործողություններով վճարային համակարգերի ինտեգրում: