Չորեքշաբթի Թայվանի արեւելյան ափերին տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով նոր երկրաշարժ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը (CENC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են չորեքշաբթի, տեղական ժամանակով 19:13-ին Խուալյան գավառի ջրատարածքում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորությամբ:

Խուալյան գավառի ափերին՝ կղզուց հյուսիս-արեւելք փետրվարի 6-ին, տեղական ժամանակով 23:50-ին տեղի էր ունեցել 6,5 մագնիտուդով ուժգին երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնվում էր 11 կմ խորությամբ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 6 մարդ, տուժել 258-ը, 78-ի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք կորած են համարվում: