Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից «ազգային ուժեր» հռչակված զինյալները Աֆրինում թալանում են քրդերի ունեցվածքը եւ Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին թալանելու ընթացքում թուրքերի արած արտահայտությունը անում, ուղղակի հայի փոխարեն «քուրդ» բառն օգտագործելով։

Քրդական ANF գործակալությունը տեսագրություն է տեղադրել, որում երեւում են թուրքական զորքի հետ Թուրքիայից Աֆրին ներխուժած զինված խմբավորումների անդամների թալանը։

Տեսանյութում զինյալները գոմից թալանում են հավերին ու հնդկահավերին, իսկ նրանցից մեկն ասում է. սրանք քրդերինն են, քրդի «մալը(ապրանք–խմբ) հալալ» է։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ էլ ասում էին «հայի մալը թուրքին հալալ է»։