ԱՄՆ-ն ամբողջապես սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Բրիջիթ Բրինքը:

«Հակամարտությունը շարունակվում է արդեն 20 տարի: Սա երկար ժամանակահատված է: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Բաքվում այդ հարցի քննարկման համար»,-հաղորդում է www.trend.az կայքը:

Բրինքը նշել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ դրան ամբողջական աջակցություն է ցուցաբերում: