Սիրիայի քրդաբնակ Աֆրինում հազարավոր քաղաքացիներ փողոցներ են դուրս եկել ի նշան բողոքի թուրքական ներխուժման դեմ։

Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ բողոքի ցույցի դուրս եկածները պահել են ձեռքներին ձիթենու ճյուղեր՝ ի նշան բողոքի «Ձիթենու ճյուղ» անունը կրող թուրքական զավթողական գործողության։

Քուրդ ցուցարարների պաստառների վրա գրված է եղել. «Զենքով եկողին, զենքով էլ կդիմավորենք։