Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին բարեփոխումներ է իրականացրել, իրավիճակը կոռուպցիոն ռիսկերի ոլորտում բարելավվել է, սակայն որոշ խնդիրներ այնուամենայնիվ դեռ կան: Այս մասին փետրվարի 7-ին ՀՀ խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե աբրիելայնաը: Ընդ որում, վերջինիս խոսքով, այս հարցը քննարկվել է նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի պետական հանձնաժողովում:

«Ներդրումային միջավայրը հանրապետությունում ընդհանուր առմամբ բարելավվել է, սակայն որոշ կոռուպցիոն ռիսկեր այնուամենայնիվ մնացել են, հատկապես՝ արդարադատության ոլորտում, հարկերի եւ այլն»,- մանրամասնեց փոխվարչապետը:

Ըստ նրա՝ օրենքների իմացությունը թույլ կտա շատերին խուսափել հանրապետությունում առկա կոռուպցիոն ռիսկերից:

Բացի այդ, Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ իրավիճակն իսկապես այդքան էլ տագնապալից չէ՝ խոստովանելով, սակայն, որ Հանրապետությունում որոշ կոռումպացված բարձրաստիճան տարրեր դեռ կան: Չնայած դրան՝ պաշտոնյան հավաստիացրեց, որ Հայաստանում այս երեւույթի դեմ պայքար է մղվում, եւ գործադրվում է ամեն ջանք այն վերացնելու համար՝ նշելով, որ գործընթացն ինքնին բավականին թափանցիկ է եւ հասարակությունից որեւէ բան չի թաքցվում: