Եվրամիությունը ցանկանում է հնարավորություն ունենալ սահմանափակել Բրիտանիայի մուտքը դեպի եվրոպական ներքին շուկա, եթե Լոնդոնը ԵՄ-ից դուրս գալու անցումային շրջանում խախտի համաձայնեցված պայմանները: Այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված տեքստի մեկնաբանության մեջ, փոխանցում է DW-ն:

ԵՄ-ն հույս ունի, որ այսպիսի գործիքը թույլ կտա Բրյուսելին ավելի արագ արձագանքել ՝ առանց կոնֆլիկտային հարցերի շուրջ Եվրոպական դատարանի որոշմանը սպասելու:

Հիշեցնենք, որ Բրիտանիան մտադիր է դուրս գալ ԵՄ-ից 2019 թվականի մարտին: Սակայն դրանից հետո կլինի անցումային փուլը, որի ընթացքում Լոնդոնը կշարունակի օգտվել ԵՄ ներքին շուկային մուտք ունենալու առավելություններից: