Հայաստանը 7.7 տոկոս տնտեսական աճ է գրանցել, որն ամենաբարձրն է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ հետխորհրդային տարածքում եւ նույնիսկ՝ Եվրոպայում: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանում փետրվարի 7-ի կառավարության ժամի ընթացքում: Ընդ որում, ըստ նրա, հանրապետությունում գնաճը չի գերազանցում 2.6 տոկոսը, ինչը եւս ամենացածր ցուցանիշն է՝ այլ երկրների համեմատ:

«Ընդ որում, գնաճ կա նաեւ այնպիսի երկրներում, որտեղ պետությունը ուղղակիորեն ազդում է գների կարգավորման վրա, ինչպես, օրինակ, Թուրքմենստանում, Ղազախստանում եւ Ուզբեկստանում է՝ 6,9 տոկոս, 7,9 տոկոս եւ այլն»,- մանրամասնեց վարչապետը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց վարչապետը, գնաճի վրա ազդում են երկրի սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացները եւ նաեւ այն գործընթացները, որոնք տեղ են ունենում անմիջապես երկրի ներսում: Այդպես, ըստ նրա, ակցիզների գների բարձրացումը կարող էր ազդել բենզինի գների աննշան աճի վրա, սակայն բենզինն ինքնին չէր կարող որեւէ կերպ ազդել ապրանքների այլ տեսակների գների բարձրացման վրա, քանի որ որոշ տեսակի ապրանքների տեղափոխումը իրականացվում է ոչ թե բենզինի օգտագործմամբ, այլ՝ վառելիքի այլ տեսակների:

«Ի գիտություն մեր գործըներների, Հայաստանում տրանսպորտի 84 տոկոսը հնարավորություն ունի անցնել գազի, եւ 75 տոկոսը օգտվում է այդ հնարավորությունից»,- ասել է վարչապետը:

Ընդ որում, Կարապետյանը նշել է, որ հայկական շուկան բավականին փոքր է եւ ոչ այդքան գրավիչ խոշոր միջազգային խաղացողների համար: Այդ իսկ պատճառով, ինչպես հավաստիացրեց կառավարության ղեկավարը, նրանք անում են ամեն ինչ այդ շուկայի մենաշնորհացումը կանխելու համար, քանի որ դա կարող է ավելի լուրջ հետեւանքների  հանգեցնել