Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կհայտնի Հայաստանում թթվասերի շուկայում սննդամթերքի այս տեսակում մարդու առողջության համար վտանգավոր միկրոբների պարունակման վերաբերյալ մոնիթորինգի արդյունքների մասին: Այս մասին փետրվարի 7-ին ՀՀ խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավաստիացրել է, որ Պետական ծառայությունը մշտապես վերահսկում է ոչ միայն թթվասերի, այլեւ այլ սննդամթերքների շուկաները: «Սա առաջին անգամ չէ, երբ ԶԼՄ-ները սննդամթերքի որակում թերություններ են հայտնաբերում, ուստի Սննդի անվտանգության պետական ծառայությունը ակտիվորեն համագործակցում է բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ», - ասաց Առաքելյանը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ բոլորն իրենց տեղում են եւ կատարում են իրենց պարտավորությունները՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ զուտ ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես հետեւել եւ վերահսկել երկրում սննդամթերքի ամբողջ շուկան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք» պարբերականը հրապարակել էր Հայաստանում թթվասերի ամենատարածված ապրանքանիշերի 10 նմուշների լաբորատոր վերլուծության արդյունքները: Աղտոտիչների (օրգանական եւ անօրգանական ծագման) առավելագույն թույլատրելի կոնցենտրացիայի չափանիշներին համապատասխանել է ընդամենը երեք նմուշ: Միեւնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասկածի տակ էր առել նմուշառման եւ փորձարկման մեթոդաբանության ճշգրտությունը: