2017թ. 12 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են 1271 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 1008 դեպքի դիմաց:

Գրանցվել է վարչական իրավախախտումների 309 դեպք` նախորդ տարվա 12 ամիսներին հայտնաբերված 274 դեպքի դիմաց /:

Նշված 1271 դեպքերից 612-ը թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման դեպքեր են /ՀՀ քր. օր.-ի 266-րդ հոդված/:

Թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի եւ դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 557 անձ, որից 57-ը` նախկինում դատապարտված անձիք են /2016թ. 12 ամիսներին՝ 464-ը, որից 41-ը` նախկինում դատապարտվածներ/, 29-ը` օտարերկրացի են /2016թ. ` 22-ը/, 20-ը կանայք են /2016թ. ` 11-ը/ եւ 6-ը` անչափահաս /2016թ.`3-ը/:

ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 136 անձ /2016թ. ՝ 94 անձ/: