2017թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ առգրավվել եւ փորձաքննության է ներկայացվել 151 կգ 506 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 343,49446 գրամ հոգեմետ նյութ, 1651,61 միլիլիտր պրեկուրսոր, 2016թ. համապատասխանաբար՝ 19 կգ 700 գրամ թմրամիջոց, 33,6 գրամ հոգեմետ նյութ, 414,6 միլիլիտր պրեկուրսոր:

Մարիխուանա 13,6 կիլոգրամ, կանեփ 10,4 կգ, հաշիշ՝ 491 գրամ, ափիոն՝ 17,6 կգ, հերոին 104 կգ, մետամֆետամին՝ 2,7 կգ։