Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լիճք գյուղից դեպի Մարտունի քաղաք տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2110 մակնիշի 30 ՏՕ 105 համարանիշի, Volkswagen մակնիշի 30 AD 808 համարանիշի եւ BMW մակնիշի 35 FD 181 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, 2-ին՝ Մարտունու հիվանդանոցի բժիշկները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: