Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է Ֆրանսիայի Սահմանադրությունում հիշատակել Կորսիկան, սակայն մերժել է կղզու ազգայնական առաջնորդների ներկայացրած մի շարք այլ առանցքային պահանջները մեծ ինքնավարության մասին, հաղորդում է Reuters-ը:

Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիայի հիմնական օրենքում Կորսիկայի հիշատակումը կճանաչի նրա ինքնությունը եւ կամրապնդի իր տեղը Ֆրանսիայի Հանրապետությունում: Նա ավելացրել է, որ հետագա բանակցությունները կորոշեն, թե ինչի այն կհանգեցնի:

Ընտրվելուց հետո կղզի կատարած առաջին այցի ժամանակ Մակրոնն ասել է, որ կորսիկական լեզուն պաշտոնական կարգավիճակ չի ստանա եւ տեղական իշխանությունները կղզու անշարժ գույքի գնման ժամանակ վետոյի իրավունք չեն ունենա: