Մեքսիկայում հուղարկավորության բյուրոյի մոտ հինգ գլխատված մարմին են թողել: Հյուսիսային սահմանի Չիուաուա նահանգի դատախազությանը վկայակոչելով՝ AP-ն հայտնում է, որ սպանությունները տեղի են ունեցել Գվախոչի քաղաքում: Սա նահանգի այն մասն է, որը թմրամիջոցների քանակի պատճառով հայտնի է որպես «ոսկե եռանկյունի»:

4 տղամարդիկ եկել են Գեմարի հուղարկավորության բյուրոյի մոտ եւ փամփուշտներով ծակված երկու գլխատված մարմին են թողել: Մի քանի ժամ անց մոտեցել է մի մեքենա եւ թողել եւս երեք մարմին: Վարորդն ասել է, որ մարմինները գտել է ճանապարհից:

Պարզվել է, որ սպանվածներից չորսը ազգականներ են: