Բոսնիայի վարչապետ Դենիս Զվիզդիչը չի կասկածում, որ չնայած ներքին խոչընդոտներին, երկիրը մի օր կմիանա Եվրամիությանը, հաղորդում է AP-ն:

Նա վստահություն է հայտնել, որ Բոսնիան կհաղթահարի «ներքին եւ արտաքին» բացասական ուժերը եւ կդառնա միության անդամ:

Եվրամիությունը նախօրեին ներկայացրեց Արեւմտյան Բալկանների համար իր ռազմավարությունը՝ համոզելով տարածաշրջանի երկրներին, որ անդամակցության ուղին բաց է, եթե նրանք լուծեն տարաձայնությունները, հատկապես հարեւանների հետ: