Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ մտադիր է ընկերությունում իր ամենօրյա պարտականություններից հրաժարվել եւ կենտրոնանալ «Initialized Capital»-ի վրա:

«Initialized Capital»-ը վենչուրային ընկերություն է, որի  համահիմնադիրը Օհանյանն է:

Ընկերությունը հայտնի է իր ներդրումներով, օրինակ Coinbase եւ Instacart թվային արժույթների փոխանակման առցանց ծառայություններում: Նշվում է, որ նա կշարունակի «Reddit» խորհրդի անդամ լինել, հաղորդում է Wall Street Journal-ը:

Օհանյանի խոսքով՝ իր որոշումը կապված է մի շարք անձնական եւ մասնագիտական գործոններով, ներառյալ անցյալ տարի կայացած իր ամուսնությունը հայտնի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի հետ  եւ նրանց դստեր՝ Ալեքսիս կրտսերի ծնվելու հետ:

Օհանյանը նշել է, որ իր որոշումը նաեւ արտահայտում է իր վստահությունը Reddit-ի աճի վերականգնմանը եւ իր մասնագիտական էներգիան կենտրոնացնելու ձգտումը այնպիսի նոր տեխնոլոգիաներում, ինչպիսին բլոքչեյնն է: