«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում ինքնաթիռում առաջացած վեճի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:

Ինքնաթիռը Մոսկվայից Գյումրի էր թռչում: Հարկադրական վայրէջքի պատճառ էր դարձել ուղեւորը, որը վիրավորել էր անձնակազմին, հրաժարվել էր կատարել օդաչուի պահանջները:

 «Մոսկվա-Գյումրի չվերթի ժամանակ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում` ապակառուցողական ուղեւորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմին, չի հնազանդվել հրամանատարի պահանջներին, ոչ համարժեք է իրեն պահել եւ ծխել է », - նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: