Սիրիական Աֆրին քաղաքը մնացել է առանց քաղցրահամ ջրի կենտրոնական մատակարարման` թուրքական ուժերի կողմից քաղաքի ծայրամասում ջրամաքրման կայանի հրետանային ռմբակոծության արդյունքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»՝ վկայակոչելով կայանի ներկայացուցչին:

«Վերականգնման աշխատանքները կարող են տեւել մեկ կամ երկու շաբաթ», — ասել է նա:

Նրա խոսքով՝ ջրի մաքրման կայանի տարածքում պայթել է հինգ ռումբ, վեցերորդն առանց պայթելու ընկել է հիմնական լողավազանի մոտ:

Եւս մեկ ռումբ վնասել է քլորացման կայանը:

Կայանի աշխատակիցները «ՌԻԱ  Նովոստիին» պատմել են, որ իրավիճակը կբարդացնի քաղաքում բնակիչների եւ փախստականների դրությունը:

Սակայն Աֆրինում կան խմելու ջրի մի քանի անցքեր, որոնք վթարային ռեժիմում կարող են ապահովել քաղաքի մի մասի պահանջները: