McLaren ընկերությունը գաղտնազերծել է նոր սպորտային Senna մեքենայի դինամիկ բնութագրերը: Այս անվանումը մեքենան ստացել է Formula-1-ի հայտնի բրազիլացի արշավորդ Այրտոն Սեննայի պատվին: Ընդամենը 2.8 վայրկյանում մեքենան կարող է ժամում 100 կմ արագություն զարգացնել, իսկ 6,8 վայրկյանում՝ 200կմ/ժ: Առավելագույն արագությունը 340 կմ է, հայտնում է Autonews- ը:

Senna սպորտային մեքենան ստացել է արդիականացված 4.0 լիտրանոց V8 biturbo բենզինային շարժիչ: Այս շարժիչը այժմ տեղադրվում է 720S մոդելի վրա: Շարժիչի հզորությունը 800 ձիաուժ է: Մեքենայի քաշը 1,198 կգ է: