Սիրիական «Ջեյշ Իդլիբ Խուր» խմբավորումը պնդում է, որ նա է հարվածել ռուսական Սու-25 ինքնաթիռին: Այս մասին ասվում է Telegram-ի Directorate 4 ալիքում, որը լուսաբանում է ահաբեկիչների գործունեությունը, գրում է «Կոմերսանտը»:

Directorate 4-ը վկայակոչում է Northern Syria Observer կազմակերպությանը, որի անդամ են սիրիական անկախ լրագրողները: Այն հարղազրույց է վերցրել «Ջեյշ Իդլիբ Խուր»-ի զինյալ Մահմուդ Հաջ Իսմաիլից (Կաստրո), որն ասել է, որ հարվածել է Սու-25-ին:

 Միեւնույն ժամանակ Պաշտպանության եւ անվտանգության դաշնային Խորհրդի կոմիտեի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչն այսօր ասել է, որ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Սու-25-ին հարվածել են  «Իգլա» շարժական զենիթահրթիռային համակարգից:

Կաստրոն նաեւ ասել է, որ Սու-25- ը դարձել է իր խմբավորման կողմից ոչնչացված ինքնաթիռների թվում հինգերորդը: Որպես օրինակ, նա նշել է  Իլ-ը, բայց այս մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա: