«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության կողմից շարժական տեսանկարահանող սարքեր տեղադրելու մասին հրապարակումից մեկ օր անց սկսվել են «անտիռադար» սարքերի խոշոր չափերի գնումներ:

Բանն այն է, որ նման սարքերը վարորդներին ազդանշան են տալիս, որ հանդիպակաց հատվածում որոշակի հեռավորության նրա տեսանկարահանող սարք կա:

Մանրածախ վաճառքով զբաղվող մեր աղբյուրը հայտնեց, որ մոտ ժամանակներս Հայաստան կներկրվեն այդ սարքերի խոշոր խմբաքանակներ, որոնց գինը տատանվում է 15 հազար դրամից մինչեւ 50 հազար:

Մեր աղբյուրները նաեւ հավաստիացնում են, որ այս սարքերը մեծ պահանջարկ կունենան մայրուղիներով ամենօրյա երթեւեկությունը իրականացնող վարորդների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում