Հայաստանի խորհրդարանն ընդունեց նախորչդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծեր:

Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

 - «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Առաջին ընթերցմամբ ընդունվել են հետեւյալ օրինագծերը.

 - «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

- «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին

- «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Նշենք, որ մասնավորապես, «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար, միջոցներ ձեռնարկել համաձայնագրի անդամ երկրների միջեւ փոխադրումների իրականացման համար գրավիչ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հունիսին՝ Հայաստանի (առարկությամբ), Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ: Այն 1998-ին Բաքվում ստորագրված Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի միջազգային տրանսպորտային զարգացման մասին բազմակողմ համաձայնագրի բաղկացուցիչ մասն է:

«Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, ստացողների այլ անձանց միջեւ հարաբերությունները:

Մուլտիմոդալ փոխադրում  նշանակում է առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձեւերի մասնակցությամբ բեռների փոխադրումների իրականացում:

Նման փոխադրումներն իրականացվում են մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների կողմից:

Համաձայնագրին միանալով Հայաստանը դառնում է եվրոպական տրանսպորտային միջանցքների տրամաբանական շարունակություն եւ հայտնվում այդ միջանցքներում: «Եթե հաշվի առնենք, որ այս համաձայնագիրը կարող է ընդլայնվել Իրանի միանալով, դա հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր»,-նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Խորհրդարանն ընդունեց ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնելու օրինագիծը

«Հանրապետականացո՞ւմ, թե՞ ոլորտի կարգավորում». «Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ