Օխոտի ծովի սառույցների մեջ է մնացել «Իգոր Ֆարհութդինով» ջերմանավը, որում գտնվում են 127 ուղեւորներ, հաղորդում է Սախալինի երկրամասի կառավարության կայքը։

Հաղորդվում է, որ նավը անվտանգ է, քանի որ այն սառցային դասի է եւ փորձառու կապիտանի վերահսկողության տակ է: Սպասվում է, որ նավը փետրվարի 9-ին կհասնի նշված վայրը։