Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ընտանիքի ավագ որդին էր, ունի քույր եւ եղբայր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: