Գնումների համակարգը արդար մրցակցությունը պետք է խթանի, որի արդյունքում կձեւավորվի այն գինը, որը կկարողանանք տալ ամենաորակյալ ապրանք ձեռքբերելու պայմանով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով գնումների ոլորտում անցած տարվա կատարված փոփոխություններին:

«Գնումների ոլորտում անցած տարվա ապրիլից նոր համակարգ մեկնարկեց: Այդ համակարգը ներդնելուց 4 հիմնական սկզբունք էր հաշվի առնվել: Հետեւում ենք՝ գնումների ոլորտում ինչ խնդիրներ են ի հայտ գալիս եւ փորձում ենք արագ լուծումներ տալ: Տեսել ենք, որ մի քանի խնդիրներ են առաջացել. փոքր գնումները՝ միչեւ 70 միլիոն դրամ, որով պահանջվում է որպես հայտի ապահովում միակողմանի ստորագրված տուժանքի ձեւանմուշ, իր նպատակին չի ծառայում, քանի որ լինում են դեպքեր, երբ տուժանքի ձեւաչափի մեջ տեխնիկական խնդիրների պատճառով մասնակիցը դուրս է մնում մրցակցությունից: Միջազգային հարկային պայմանագրերի մասով հիմնականում նույն ընթացակարգերեն են մնացել, ինչը նախորդում էր»,-ասաց նախարարը: