Պետական գույքի կառավարման վարչությունն արձանագրել է, որ պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին եւ մյուս կազմակերպություններին ամրագրված գույքը փաստացիորեն չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ կերպով եւ մասնակիորեն։ Այս մասին կառավարության փետրվարի 8-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այս գույքի պահման եւ սպասարկման ծախսերը իրականացվում են պետական բյուջեի հաշվին։

«Այդ պատճառով անհրաժեշտ է գործածել այդ գույքը ե՛ւ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով, ե՛ւ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով տալ դրանք անհատույց օգտագործման կամ սկսել դրանց օտարման գործընթաց»,-նշել է վարչապետը։

Հաշվի առնելով այս ամենը՝ նա հանձնարարել է գործադիր մարմնի ղեկավարներին, շրջանային վարչակազմին եւ Երեւանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում չօգտագործվող գույքի գույքագրում անցկացնել եւ ցուցակը ներկայացնել Պետական գույքի կառավարման վարչություն։

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ամփոփել տեղեկությունը եւ կառավարությանը առաջարկ ներկայացնել չօգտագործվող գույքի փոխանցման կամ օտարման շուրջ։