Եվրոպայում անվտանգության  ոլորտում համագործակցության կազմակերպությունների կարևորագույն բաղադրիչներից մեկը տնտեսական բաղկացուցիչն է։ Այս մասին փետրվարի 8-ին՝ «ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի գրասենյակի Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Ֆելիքս Գեթը։

Այսինքն, նրա խոսքով, ավելացնելով, խորացնելով և ամրապնդել տնտեսական բաղադրիչը՝ կարելի է նպաստել Եվրոպայում անվտանգության և խաղաղության ապահովմանը։

«Երբ բացվեց մեր գրասենյակը, սկսեցինք ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ և ուրախ ենք, որ այս քննարկումը կազմակերպելով կարող ենք ծանոթանալ այս հարցում հայկական կողմի դիրքորոշմանը»,-նշել է Ֆելիքս Գեթը։

Իր ելույթի ավարտին նա ներկաներին ակտիվ և արդյունավետ քննարկում մաղթեց, որը հնարավորություն կտա բացահայտել տարբեր կարծիքներ քննարկովող թեմայի շուրջ։