Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը՝ քվեաթերթիկում ընտրողները կգտնեն 8 անուն։ Այս մասին հաղորդել է ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան, փոխանցում է Vesti-ն։

Բարձրագույն պետական պաշտոնի համար կմրցակցեն ինքնաառաջադրված մեկ թեկնածու՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը եւ կուսակցությունների կողմից առաջադրված յոթ թեկնածու՝ Պավել Գրուդինին (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրին (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկին (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) եւ Բորիս Տիտով  (Աճի կուսակցություն)։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի կունենան 2018 թվականի մարտի 18-ին։