Հայաստանի կառավարությունը բավարարել է «ՎանՍեւան»ՍՊԸ-ի կողմից տեխնիկական սարքավորումների, բաղադրիչների, հումքի եւ նյութերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքերից ազատվերաբերյալ ներկայացված հայտը: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության՝ փետրվարի 8-ին կայացած նիստում: Ծրագիրը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունն իր ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է 150 միլիոն դրամ ներդնել գինեգործության մեջ եւ 7 նոր աշխատատեղ ստեղծել՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: «ՎանՍեւան» ՍՊԸ-ն նախատեսում է նաեւ 3 տարվա ընթացքում արտադրանքի ծավալը հասցնել մինչեւ 680 մլն դրամի:

Ընկերությունը, մասնավորապես, հայտ էր ներկայացրել 37,8 մլն դրամի ընդհանուր արժեքով սարքավորումների ներմուծման համար գանձվող մաքսատուրքից ազատման համար: Ընկերությունը հիմնականում 5 հազարից 15 հազար լիտրանոց գինու տարաներ է ձեռք բերել:

Ներմուծվող սարքավորումները, ըստ «ՎանՍեւան» ՍՊԸ-ի, չի կարող ձեռք բերել ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ ԵԱՏՄ շուկաներում վաճառվող սարքավորումները չեն համապատասխանում ընկերությունում կիրառվող որակի ստանդարտներին: