Դամասկոսը սիրիական տարածքների ուղղութամբ Վաշինգտոնի գխավորած կոալիցիայի հարվածներն ագրեսիա է անվանել, այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ռմբակոծվել է Դեյր-էլ-Զոր քաղաքի հյուսիսային հատվածը: Նշվում է, որ գործողությունների հետևանքով զոհեր կան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտարարել էր, որ Սիրիայի կառավարամետ զինված կազմավորումները փետրվարի 7-ին  հարձակվել են «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) շտաբի վրա, որտեղ այդ պահին եղել են ամերկացի խորհրդականներ, որից հետո պատասխան հարված է հասցվել: