Գիտական հոդվածներ ներբեռնելու հայտնի Sci-Hub կայքի հիմնադիր Ալեքսանդրա Էլբականը պատմության մեջ երկրորդ անգամ է այն արգելափակել: Այս անգամ պատճառը Էլբակյանի դժգոհությունն է, որ իր նախագիծը ոչ մի մրցանակով չեն գնահատում, փոխանցում է Gazeta-ն: 

«Ինչո՞ւ նման նախագիծը չի գնահատվում ո՛չ մրցանակով, ո՛չ որեւէ այլ կերպ: Նրա գոյության մասին պարզապես լռում են եւ օճառում,- նշված է կայքի սեւ «փականում» այնտեղ մտնելու փորձ կատարելիս: - …Ոմանք նման անարդարությունը կապում են այն հանգամանքի հետ, որ Sci-Hub նախագիծը կիսաօրինական դաշտում է: Բայց այդ դեպքում ավելի մեծ հարց է ծագում՝ ինչո՞ւ է նման նախագիծը, որը ռուսաստանցի գիտնականների աշխտանքի համար անփոխարինելի է, օրենքից դուրս գտնվում»:

Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի է ունեցել ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության մրցանակի հանձնումը «Գիտությանը հավատարմության համար», եւ Sci-Hub կայքը դարձյալ ո՛չ եզրափակիչ անցածների, ո՛չ դափնեկիրների թվում չի եղել, մինչդեռ եզրափակիչ է անցել գիտությունը մասսայականացնող Ալեքսանդր Պանչինը, «ում ոչ մի խելամիտ գիտնական երբեք չի դնի Sci-Hub-ի հետ նույն աստիճանին»:

Էլբակյանը գիտական հոդվածներ ներբեռնել ցանկացող բոլորին խորհուրդ է տալիս աշխատանքից հանգստանալ եւ մտածել, թե ինչ է կատարվում: Կայքի հիմնադիրը, որը 2016 թվականին գնահատվել էր Nature ամսագրի կողմից, իր ռեսուրսն արդեն երկրորդ անգամ է արգելափակում: 2017-ի սեպտեմբերին նա դա արել էր՝ դժգոհելով «լիբերալ ընդդիմության» կողմից թունավորումներից: