«Ռոստելեկոմ»-ը դիտարկում է Հայաստանում  դուստր ձեռնարկության՝ ֆիքսված կապի GNC-Alfa օպերատորի վաճառքի հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեեւվսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մտածում ենք այն մասին, թե որքանով է այդ բիզնեսը մեզ փոխլրացնում։ Մենք վաճառելու խնդիր չունենք, սակայն ինչպես փորձը ցույց է տալիս, այդպիսի միջերկրային սիներգիան ակնհայտ չէ»,-նշել է նա։

«Ամեն պարագայում տարբեր օրենսդրություն, տարբեր արտադրանք, այդ պատճառով մենք մտածում ենք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը։ Հնարավոր է՝ վաճառքի միջոցով»,-հավելել է Օսեեւվսկին։

«Ռոստելեկոմ»-ը GNC-Alfa-ի արժեմասի 75 տոկոս մինուս մեկը 22,5 մլն դոլարով գնել է 2012 թվաակնին։ Այս պահին սա «Ռոստելեկոմ»-ի միակ արտասահմանյան օպերատորն է։