Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին կոչ է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել մարդու իրավունքների հարցը:

Նախարարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամադովի կալանավորման 5-ամյակի օրը, որը տասնյակ այլ ակտիվիստների եւ լրագրողների հետ գտնվում է ադրբեջանական բանտում:

Իրավապաշտպանների կարծիքով՝ Մոգերինին պետք է Ադրբեջանին ցույց տա, որ քննադատների վրա հարձակումները եւ ՄԻԵԴ որոշումների չկատարումը կարող է քաղաքական լուրջ հետեւանքների հանգեցնել:

Դրանից զատ, փորձագետներն ընդգծում են, որ այս շաբար Եվրոպական ներդրումային բանկը հավանություն է տվել Անդրադրիատիկ գազատարի կառուցման համար 1,5 մլն եվրո վարկի հատկացմանը, գազատարի 20 տոկոսը պատկանում է ադրբեջանական SOCAR ընկերությանը:  «Հավանաբար, բանկին չի մտահոգում այն փաստը, որ Ադրբեջանում կոռուպցիայի դեմ հանդես եկող եւ արդյունահանման ոլորտում մոնիթորինգ անցկացնող ակտիվիստները նույնպես հետապնդվողների թվում են»,- նշված է հոդվածում:

«Ադրբեջանը հայտարարել է ապրիլին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ անսպասելի քայլ, որը կարող է հանգեցնել քննադատների հետագա հետապնդման: Շատ կարեւոր է, որ Մոգերինին Մամեդյարովին ասի, թե անարդացիորեն դատապարտվածներին բանտերում պահելով եւ քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումը շարունակելով՝ Բաքուն սպառնալիքի տակ է դնում ինչպես ԵՄ-ի հետ գոծընկերության որեւէ նոր համաձայնագիրը, այնպես էլ գազատարին աջակցությունը, որն արդեն թեթեւակի փչացել է բռնաճնշումների գործողություններով»,- նշված է հոդվածում: