Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անփոփոխ է թողել մահացած 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դստեր բողոքը՝ կապված գործում առկա գրության կեղծ լինելու մասին: NEWS.am-ի հետ զրույցում մահացած դուստրը Գայանե Հովհանյանը պնդում է, որ գրությունը կեղծված է ճանաչվել, քանի որ այն իր հոր մահից հետո է հայտնվել, սակայն դատարանը ոչ մի ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքի վրա:

«Քննիչները չկարողացան պարզել, թե ով էր գրության հեղինակը, չնայած որ դա շատ հեշտ էր անել: Քննիչները ուղարկել էին գրությունը փորձագիտական կենտրոն վաղեմության ժամկետը ճշտելու նպատակով, սակայն պատասխան էին ստացել, որ չունեն թանաք փորձաքննություն իրականացնելու համար: Քննիչներն էլ բավարարվել էին այդ պատասխանով: Դրանից հետո բողոքարկեցի, ի վերջո դատական նիստ նշանակվեց, բայց այս անգամ էլ ասում էին, որ գործի նյութերը  դատարան չեն հասնում, ես էի օգնում, որ նյութերը հասնեն դատարան, հետո նիստեր չէին նշանակվում: Բողոքեցի ու վերջապես բողոքս տեղ հասավ: Եւ ի վերջո դատական ակտ կայացվեց, սակայն դատարանը նույնը թողեց որոշումը, որ քանի որ քրեական գործով չի պարզվել հանցանք կատարած անձանց, ապա բողոքս մերժվում է: Սակայն ինչպես է հնարավոր, որ մահից հետո մարդը գործից դուրս գալու դիմում գրի ու ստորագրի»,- ասաց Գայանեն:

Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն վստահ է՝ կատարվածը սպանություն է: Նշենք, որ Գայանեն պնդում է, որ հոր մահվան մեղավորները քարի արտադրամասի սեփականատերերն են՝ Ավետիսյանները, որոնց մոտ էլ աշխատել է Գյանջիրով Հովհանյանը:

Գայանե Հովհանյանը հավելեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան եւ հուսով է, որ Վերաքննիչը «կաշկանդված» չի լինի, ու Վերաքննիչում արդարացի որոշում կկայացնեն:

Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ երկրորդ փուլում Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քրեական գործի կասեցումն անփոփոխ է մնացել, իսկ Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ պարտավորվել էր վերացնել առաջին ատյանի վճիռը՝ արձանագրելով, որ խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները:

Այնուհետեւ երկրորդ փուլում գործը քննել է հատուկ կարեւոր գործերով քննչական վարչությունը, եւ գործը կասեցրել էին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այս որոշումը եւ այժմ գործը Վճռաբեկ դատարանում է: