Unicode Consortium-ն ավարտել է էմոջիների նոր լրակազմի ստեղծումը, որի մեջ կմտնեն նաեւ ամբողջությամբ ճաղատ եւ շիկահեր մարդկանց պատկերներ, հայտնում է The Verge-ը:

Emoji 11.0 հավաքածուն, որը կազմված է 157 էմոջիից, արդեն պատրաստ է, ընդգծել են կոնսորցիումից: Հիմա Apple, Google եւ Microsoft ապրանքանիշները կարող են սկսել դրանց վերադիզայնը՝ իրենց ոճին համապատասխան:

Նոր էմոջիների թվում, մասնավորապես, կլինեն շիկահեր, գանգրահեր եւ ճերմակահեր մարդկանց (մաշկի տարբեր գույներով) պատկերներ: Լրակազմի մեջ կավելացվեն նաեւ գերհերոսական էմոջիներ, կերակուրների էմոջիներ եւ մի քանի նոր կենդանիների:

Սպասվում է, որ նոր էմոջիները լույս կտեսնեն այս տարվա հունիսին: