Սիրիական զորքերին ամերիկացի զինվորականների հարվածից հետո Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Սիրիայի ինքնիշխան տնտեսական ակտիվների վրա վերահսկողություն հաստատելու հարցում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ցույց տվեց, որ Սիրիայի տարածքում ԱՄՆ ուժերի շարունակվող ապօրինի գտնվելու իրական նպատակը արդեն ոչ թե միջազգային ահաբեկչական խմբավորում ԻԼԻՊ-ի դեմ պայքարն է, այլ միայն Սիրիային պատկանող տնտեսական ակտիվներին տիրանալն ու իր վերահսկողության տակ պահելը»,- նշված է հայտարարության մեջ:

Դրանից բացի, գերատեսչությունից նշել են, որ ամերիկյան կողմը հայտնել է շրջանի նավթամշակման գործարանի նկատմամբ Սիրիական դեմոկրատական ուժերի եւ ԱՄՆ զինծառայողների վերահսկողության մասին: