Թուրքիայում տրանսպորտի եւ կապի նախարարին ելույթի ժամանակ նկատողություն արած ռոբոտը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Տրանսպորտի եւ կապի նախարարին կատաղեցրած ռոբոտին նախարարի հրահանգից հետո վերածրագրավորել են, որից հետո նա նախարարին միջամտելու համար ներողություն է խնդրել։

Նշենք, որ Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաների նվիրված մի միջոցառման ժամանակ նախարարի ելույթի ժամանակ ռոբոտ նրան միջամտել էր՝ ասելով. «Դանդաղ խոսիր, բան չեմ հասկանում, այդ ինչե՞ր ես խոսում»։

Ելույթի վերջում կատաղած նախարարը հրահանգել է ռոբոտի հեղինակներին «կարգի հրավիրել անտակտ» ռոբոտին, որից հետո վերածրագրավորել են ռոբոտին։