Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը համագործակցություն եւ որոշակի մոտեցում է առաջարկում Եվրոպական եւ Եվրասիական տնտեսական միությունների միջեւ՝ չնայած Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ առկա քաղաքական հակասություններին եւ խնդիրներին: Այս մասին փետրվարի 8-ին «Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկումից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության հարցերով հետազոտող Ալեքսանդրա Վասիլեւան:
Ինչպես նշեց է Վասիլեւան, առաջարկի էությունը կայանում է նրանում, որպեսզի կողմերը սկսեն սերտացնել տնտեսական համագործակցությունը՝ փորձելով հնարավորինս մոտ ապագայում լուծել կողմերի միջեւ առկա քաղաքական խնդիրները: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ կան բազմաթիվ զուտ տնտեսական եւ պրագմատիկ կտրուկ փաստարկներ եւ պատճառներ՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ներդաշնակացմանը հասնելու համար, քանի որ Բելառուսի, Հայաստանի եւ Ռուսաստանի նման տնտեսություններին մոդեռնիզմացման համար հարկավոր է այս կամ այն ձեւով համագործակցել Եվրոպայի հետ»,- նշեց փորձագետը:
Այս համագործակցությունը եւ որոշ չափորոշիչների, տեխնիկական կանոնակարգերի եւ մաքսային սակագների համապատասխանեցումը, ըստ Վասիլիեւայի, անհրաժեշտ է բոլոր երկրների ընդհանուր տնտեսական զարգացման եւ մոդեռնիզացման համար:
Այդպիսով, եվրոպացի փորձագետի կարծիքով, փոխգործակցության եւ կողմերի միջեւ նման երկխոսության նախաձեռնման միջոցով հարթակներ կստեղծվեն, որտեղ փոխադարձ վստահության ձեւավորման գործընթաց սկսվի, ինչը դրական ազդեցության կհանգեցնի համագործակցության այլ ոլորտների վրա, որոնք կնպաստեն առկա քաղաքական խնդիրների լուծմանը, ինչպիսին է հակամարտությունը Ուկրաինայում:
«Մեր առաջարկած մոտեցումը փոքր քայլեր է ներառում, եւ դրանք պետք է անմիջապես կատարվեն: Մենք չենք պատրաստվում սպասել ո՛չ որեւէ քաղաքական առաջնորդի, ո՛չ քաղաքական կլիմայի բարելավմանը: Պետք է սկսել հենց հիմա եւ աշխատել այն ամենի հետ, ինչ ունենք»,- ասաց Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հետազոտողը` հավելելով, որ բավականին դժվար է նշել, թե երբ կլուծվեն կոնկրետ քաղաքական հակամարտությունները:
Ընդ որում, Վասիլեւան առաջարկում է լուծել այդ խնդիրները զուգահեռաբար՝ առանց ավելորդ ժամանակ վատնելու, իսկ դրանց շուտափույթ լուծման համար նա հիշեցրեց նորմանդյան ձեւաչափի եւ նախկինում կնքված Մինսկի համաձայնագրերի գոյության մասին: Միեւնույն ժամանակ, Վասիլեւան նշեց, որ Եվրամիությունը մեծապես հետաքրքրված է հարաբերությունների զարգացման եւ հետագա խորացմամբ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրների հետ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական մակարդակում:
Սակայն փորձագետը նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է դա անել միայն այն դեպքում, եթե Մինսկի համաձայնագրերը իրականացվեն եւ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորվի: «Սա նույն փակ շրջանն է, որի մասին ևս մենք այսօր էլ խոսեցինք: Մինչեւ քաղաքական խնդիրները չլուծվեն, դժվար կլինի Եվրոպայից հակառակ քայլեր ակնկալել», - եզրափակեց Ալեքսանդրա Վասիլեւան: