ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կռվի առիթ է փնտրում: Այս մասին Աբու Դաբի այցի ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, հաղորդում է AP-ն:

«Պուտինն իրեն խոցված է զգում եւ անընդհատ կռվի առիթ է փնտրում, քանի որ կարծում է, որ իր հետ անարդար են վարվել», —ասել է Բուշը:

 «Դրա պատճառն անհագստությունն է, որը նա զգում է Խորհրդայհին Միության փլուզումից հետո: Այսպիսով, նրա գործողությունների մեծ մասն ուղղված է ԽՍՀՄ հեգեմոնիան վերականգնելու համար», — ասել է նա:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն անընդհատ ճնշում եւ ճնշում է՝ ուսումնասիրելով թուլությունները:

 «Ահա թե ինչու է ՆԱՏՕ-ն այդքան կարեւոր», — ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Բուշը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ում 2016 ընտրություններին, ՌԴ միջամտությունն «ակնհայտ է»:

 «Մեկ այլ հարց է, թե արդյոք դա որեւէ ազդեցություն ունեցել է դրանց արդյունքների վրա», - ասել է Բուշը: Շարունակելով ԱՄՆ-ում ընտրությունների մասին զրույցը, նա նշել է, որ այլ պետության ներգրավվածությունն ինքնին արդեն խնդիր է առաջացնում: «Մեր ժողովրդավարությունն այնքանով է լավ, որքանով մարդիկ վստահում են դրան», - եզրափակել է նա: