Հայտնի WhatsApp մեսենջերի մասնագետները հավելվածում գումարների փոխանցման գործառույթի փորձարկում են իրականացնում, հաղորդում է MacRumors-ը:

Նոր հնարավորոթյան փորձարկումը կատարվել է Հնդկաստանում, ներկայումս գումարների փոխանցման համակարգը վերահսկում է Հնդկաստանի պահուստային բանկը: Մեսենջերի հետ միանգամից մի քանի հնդկական բանկեր կհամագործակցեն, փոխանցումները UPI ինտերֆեյս կունենան:

Հնդկաստանի օգտատերերի համար նորարարությունը պաշտոնապես հասանելի կդառնա 2018-ի առաջին եռամսյակում: Դեռ հայտնի չէ, թե մյուս երկրներից աքաունթների սեփականատերերը երբ կկարողանան նոր վճարային համակարգով գումարներ փոխանցել: