Մոսկվայի Բասմանի դատարանը «Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԱՄ) կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով մինչեւ ապրիլի 5-ը կալանավորել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարեւային:

ԴԱՄ-ը դեռ չի մեկնաբանել միջադեպը, սակայն  «Ուկրաինսկայա պրավդայի» տվյալներով, կալանավորումը կարող է  կապված լինել Մկրտչյանի կորպորացիայի նախագծերի համար ռուսական բանկերի կողմից տրամադրված փողերի յուրացման գործի հետ:

2016 թվականի սկզբին Օլեգ Մկրտչյանը հայտարարեց, որ սահմանափակ հնարավորությունների պատճառով այլեւս չի կարող ֆինանսավորել «Կուբանը»: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել էր տարածաշրջանի ղեկավարությանը անհատույց ընդունել ակումբի բաժնետոմսերը: Մինչ այդ «Կուբանը» ֆինանսական ճգնաժամ էր ապրում. ֆուտբոլիստները կես տարի աշխատավարձ չէին ստացել:

Մոսկվայում ձերբակալվել է գործարար Օլեգ Մկրտչյանը