Աստրախանի մարզում ցլերով 5 «Գազել» են բռնել: Օրենքը խախտելով՝ անասուններին պատրաստվում էին Հայաստան տեղափոխել, հաղորդում է kaspyinfo.ru-ն:

«Կարաուզեկ» անցակետում անասուններ տեղափոխող միանգամից չորս «Գազել» են հայտնաբերել: Արեւմտյան-Ղազախստանի տարածքում աճեցված 55 ցլերը նախատեսված էին Հայաստանի ստացողի համար: Անասուններին տեղափոխում էին ինչպես Ռուսաստանի քաղաքացիները (Կաբարդինո-Բալկարիայի բնիկներ), այնպես էլ Ադրբեջանի քաղաքացին:

Բեռի ներկայացուցիչը չի կարողացել բացատրել, թե ինչու է խախտում կատարել եւ թե ինչու կենդանիներին չի համարակալել: Տեղափողողի համար  բեռի վերադարձի մասին ակտ են կազմել: